ՀՀ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները հրապարակել է ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը:
Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի նշանակման համար «Իմ քայլը» առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր կրկին 82 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ էր քեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը: