Հայաստանում COP17 համաժողովի անցկացումը կնպաս...

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այն կարծիքին է, որ Հայաստանում COP17 համաժողովի անցկացումը կնպաստի երկրի ներդրումային միջավայրի բարելավմանը։

Գևորգ Պապոյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այս օրերին բնապահպանությամբ հետաքրքրվող բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնում Հայաստանն է։ Ակնկալվում է, որ COP17-ի անցկացման օրերին մինչև 15 000 մարդ կայցելի Հայաստան։ Այս համաժողովի անցկացումը երկրի տեսանելիության մակարդակը բարձրացնելուն զուգահեռ նաև ներդրումային միջավայրը կլավարկի։ COP17-ի անցկացումը կնպաստի Հայաստանում նոր ներդրումների ավելացմանը»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17): Համաժողովի շրջանակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները քննարկում են կենսաբազմազանության պահպանությանն ու միջազգային համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր։