Իլոն Մասկը հայտարարել է ԱՄՆ-ի երեխաներին Spac...

Հաջորդ տարի ես SpaceX-ի իմ բաժնետոմսերից մեկական կնվիրեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի։ Այս մասին X-ի իր էջում գրել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը:

«Հաջորդ տարի ես SpaceX-ի իմ բաժնետոմսերից մեկական կնվիրեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի: Սա դեռ սկիզբն է»,- գրել է Մասկը:

SpaceX-ը մասնավոր աերոտիեզերական ընկերություն է, որը պատկանում է Իլոն Մասկին և հանդիսանում է աշխարհի ամենաարժեքավոր տեխնոլոգիական կազմակերպություններից մեկը, սակայն այն չի վաճառվում բորսայում, և նրա բաժնետոմսերը հասանելի չեն լայն հանրությանը: