Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 19-ին ժամը 09:40-22:00-ն  կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 19-ին ժամը 10:00-12:00-ն կդադարեցվի Շահումյան 7 փողոցի և Շահումյան 7 փ. 1 նրբանցքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 19-ին ժամը 10:45-14:00-ն  կդադարեցվի Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: