Պիպոյանը հարց է ուղղել ՍԱՏՄ-ին՝ հայկական ծագմ...

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա: Այս մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ-ի այն պնդմանը, թե Լատվիայում արգելված պեստիցիդ պարունակող թեյի խմբաքանակը հայկական ծագման չէ:

«Ախպեր, հաստատ քաղաքական ա. եվրոպացիք տեսան ռսների հետ էլի սիլի-բիլի ենք անում, հիմա էլ իրանք սկսեցին»:

Արագ այսպիսի թեզեր շրջանառենք՝ սննդամթերքի անվտանգության համակարգային խնդիրները մղելով 14-րդ պլան: Ինչպես միշտ, ՍԱՏՄ-ն հերքում է…

Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա:

Սկսեմ չինարեն դասավանդել, ես էլ այդ լեզվով ոչ մի բառ չգիտեմ»,- գրել է Պիպոյանը:

Հիշեցնենք, որ Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը (ՍԱԾ), իրականացնելով սահմանային վերահսկողություն, հայկական ծագման կանաչ թեյում լաբորատոր եղանակով հայտնաբերել է Եվրոպական Միությունում (ԵՄ) արգելված պեստիցիդի մնացորդներ:

Հայկական ԶԼՄ-ներին ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել: