Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև. հնարավոր է նաև ամպրոպ, տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Երևանում 19-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 21-22-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։