Զապորոժյեի ԱԷԿ-ը հայտնել է բարձրավոլտ էլեկտրա...

Զապորոժյեի ԱԷԿ-ում 2024 թվականի օգոստոսի 23-ին ավտոմատ կերպով անջատվել է բարձրավոլտ 330 կՎ էլեկտրամատակարարման գիծը, ասվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱԷԿ-ի սեփական կարիքները սնուցվում են 750 կՎ «Դնեպրովսկայա» գծից։

«Անվտանգության սահմանների և պայմանների խախտումներ չեն արձանագրվել։ Անձնակազմը պատրաստ է արձագանքելու»,- ասվում է հաղորդման մեջ։

Զապորոժյեի ԱԷԿ-ը նաև հիշեցրել է, որ այս պահին բոլոր բլոկները կանգնեցված են և գտնվում են «սառը անջատման» վիճակում։

«Սարքավորումը սպասարկվում է անհրաժեշտ բոլոր կանոնակարգերին համապատասխան՝ ճառագայթային անվտանգության չափանիշների խիստ հսկողությամբ։

Կայանում և շրջակա տարածքում ճառագայթային ֆոնն անփոփոխ է և գտնվում է էներգաբլոկների բնականոն աշխատանքին համապատասխանող մակարդակի վրա և չի գերազանցում բնական ֆոնային արժեքները»,- ասվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդման մեջ։