Անօդաչու թռչող սարքը Ղրղզստանում փորձարկման ժամանակ վթարի է ենթարկվել Թամչի միջազգային օդանավակայանի մոտ՝ Իսիկ-Կուլի ափին, չորեքշաբթի РИА Новости-ին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Ղրղզստանի լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել անօդաչու թռչող սարքի կործանման մասին։ Տեղի լրագրողները ենթադրել են, որ խոսքը Ղրղզստանի հետ ծառայության մեջ գտնվող թուրքական Bayraktar-ներից մեկի մասին է։
«Բոլոր անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ Bayraktar-ը, որոնք Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության սպառազինության մեջ են, հասանելի են և չեն վնասվել։ Անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը պատրաստ են կատարել հանձնարարված խնդիրները»,- պարզաբանել են պետական կոմիտեից։