Ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական...

Ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ, բայց հակամարտության կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության անհնար է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը, մենք բարձր ենք գնահատում դրանք», - ընդգծել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել, անհնար է։ 

«Անշուշտ, անհերքելիորեն, Ուկրաինայում հակամարտության վերջնական կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել, անհնար է», - ընդգծել է Պեսկովը։