Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հրապարակել է Հայաստանի հետ առևտրի վերաբերյալ 2026 թվականի առաջին ինը ամիսների տվյալները։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հունվարից սեպտեմբեր Ադրբեջանից Հայաստան արտահանվել է 23 միլիոն 450 հազար դոլարի ապրանք, մինչդեռ Հայաստանից Ադրբեջան ներմուծումը կազմել է ընդամենը 96 հազար դոլար։
Այսպիսով, ադրբեջանական պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան արտահանումը մոտ 243 անգամ գերազանցել է հակառակ ուղղությամբ արտահանումը։ Նշվում է նաև, որ Ադրբեջանից Հայաստան արտահանումը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։



