Ոստիկանները ուժ են գործադրել «Հայաստան» դաշին...

Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ընտրությունների վերահսկման կոմիտե-ն: Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով: Իհարկե տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեվանյանը