Թրամփը նախընտրում է շարունակել բանակցությունն...

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Դոնալդ Թրամփը ուսումնասիրել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական հարվածների վերսկսման ծրագրերը, սակայն առայժմ նախընտրում է շարունակել միջուկային բանակցությունները։

Նա կարծում է, որ պատերազմի վերսկսումը կարող է խաթարել դիվանագիտական գործընթացը և պատրաստ է թույլ տալ, որ բանակցությունները շարունակվեն նաև օգոստոսի 18-ին նախատեսված վերջնաժամկետից հետո։

Թեև Պենտագոնը ներկայացրել է Իրանի դեմ նոր հարվածների տարբերակներ, Թրամփն առայժմ նախապատվությունը տալիս է սահմանափակ պատասխան հարվածներին, այլ ոչ թե լայնածավալ ռազմական արշավին՝ համարելով, որ բանակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությունը նախընտրելի է, քան հերթական լայնամասշտաբ պատերազմը։