Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժաման...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին։
Իսկ Սյունիքում 869 անապահով ընտանիք զրկվեց ընտանեկան նպաստից՝ հանապազօրյա հաց գնելու հնարավորությունից»։

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով այժմ ՍԴ-ում ՔՊ-ի ներկայացուցիչն է, դեռ հունվարին Կառավարությանը ներկայացրել է մի նախագիծ, որով ՍԴ դատավորների աշխատավարձի էական բարձրացում է նախատեսվում։

46 միլիոն 775 հազար դրամ՝ ընդամենը 9 դատավորի համար, իսկ մեր թոշակառուներին՝ ընդամենը 10 հազար դրամ։ 9 դատավորին երաշխավորում են տասնյակ միլիոններ, իսկ Սյունիքում իբր գնահատման նոր համակարգ դնելու պատճառով 869 ընտանիք, որոնք կազմում են մարզի նպաստառուների 71 տոկոսը, զրկվում է ապրելու նվազագույն միջոցից՝ ընտանեկան նպաստից։ Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. սա պետական հոգածությո՞ւն է, թե՞ սեփական աթոռը պահելու հերթական հաշվարկ։ Սա դատարանի անկախութան համա՞ր է, թե՞ ՔՊ-ի՝ իշխանության մնալ-չմնալու ապահովագրության հարցն է։ Ինչո՞ւ է այս օրենքն ընդունվել նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկից օրեր առաջ, և ինչպե՞ս է ստացվում, որ 9 դատավորի շահն ավելի թանկ է, քան 869 անապահով ընտանիքի հացի խնդիրը, սա ապահովության գնահատմա՞ն, թե սեփական աթոռն անապահավ ընտանիքների հաշվին պահելու նոր համակարգ է։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մեր հանրությունն անպայման պետք է իմանա»։