Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։
«Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ նահատակների արյան վրեժի գործը բաց է, և այս հանցագործությունների մեղավորները կպատժվեն արդար մարդկանց կողմից՝ պատշաճ ժամանակին, որը չի ուշանա»,- ասվում է խորհրդի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ նախկին առաջնորդի հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն։ Հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում։



