Վոլգոգրադի մարզում անօդաչուի գրոհի պատճառով օ...

Վոլգոգրադի մարզում անօդաչուների գրոհի պատճառով օդային տրանսպորտի օգտագործման սահմանափակում է մտցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Մինչ այդ նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել էր, որ գիշերը ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչուների գրոհը Մարինովկայի շրջանում, անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է։ Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է օդանավերի թռիչքը։

«Սահմանափակումները մարզում հանվել են։ Վոլգոգրադի օդանավակայանը սկսել է աշխատանքը սովորական ռեժիմով»,- ասել է նա։