Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Օրինագծի օգտին քվեարկել է 281 պատգմավոր, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով «Գոլոսից» ժողպատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի թելեգրամ-ալիքին։
Ժելեզնյակի խոսքով՝ խորհրդարանում բանավեճը բարդ է եղել։
ՄՔԴ Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որը սահմանում է դատարանի աշխատակարգը, ինչպես նաեւ այն հանցագործությունները, որոնք գտնվում են նրա իրավադատության տակ (մասնավորապես՝ ագրեսիայի հանցագորությունը, ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ հանցագործությունը եւ ռազմական հանցագործությունները)։
Ինչպես պարզաբանել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայան, Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թույլ է տալիս դառնալ ՄՔԴ լիիրավ անդամ, ինչը թույլ կտա.
- առաջադրել իր թեկնածուին ՄՔԴ դատավորի եւ դատախազի պաշտոնում,
- մասնակցել դատավորների եւ ընտրովի այլ անձանց ընտրություններին,
- արդյունավետորեն համագործակցել ՄՔԴ-ի հետ։
Կարեւոր է այն, որ Ուկրաինան վավերացրել է Հռոմի ստատուտը դրա 124 հոդվածի վերաբերյալ հայտարարությամբ, որի համաձայն՝ ՄՔԴ-ն իրավադատություն չունի հոդված 8-ի հարցում (ռազմական հանցագործություններ)՝ Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ, վավերացումից 7 տարի հետո։
Բացի այդ, Հռոմի ստատուտի վավերացումը Ուկրաինայի պարտավորություններից մեկն է՝ Երամիության հետ ասոցիացման համաձայնագրին համապատասխան։



