«Ահմաթ» հատուկ նշանակության ուժերի հրամանատար եւ ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ Ապտի Ալաուդինովը հայտնել է, որ ռուսաստանցի զինվորականները ստացել են Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի գործողության մանրամասները, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Նրա տեղեկացմամբ՝ Ուկրաինայի ԶՈւ-ն պետք է օգոստոսի 11-ին գրավեր Կուրսկի ԱԷԿ-ը Կուրչատովում։ Դրանից հետո Ուկրաինան նախատեսել էր Ռուսաստանին վերջնագիր ներկայացնել, ասել է «Ահմաթի» հրամանատարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն չի կատարել առաջադրանքը, իսկ մասնակցած տեխնիկայի մեծ մասը ոչնչացվել է։
«Մենք շատ հետաքրքիր նյութեր ենք ստացել գործողության մասին, որը պատրաստվել էր. ինչ ուժերով, ինչ էր նախատեսվել... օգոստոսի 11-ին պետք է վերցնեին Կուրչատովի ԱԷԿ-ը։ Այսօր ամսի 14-ն է... Խնդիրը չի կատարվել, իսկ ահա ողջ ռեսուրսը մտցրել են փակուղի, որտեղից դրանք արդեն դուրս չեն գա։ Տեխնիկայի մեծ մասը, որն այստեղ էր նետվել մեր դեմ կուրսկյան ուղղությամբ, արդեն ոչնչացված է»,- ասել է Ալաուդինովը։