Թուրքիայում պահանջում են Էրդողանի հրաժարականը

Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մեծ թվով ստամբուլցիներ քաղաքի փողոցներում նշում են Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հաղթանակը: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»:

Ստամբուլի Սարաչհանե փողոցում հաղթանակի տոնախմբությունը զուգահեռվել է մասանկիցների հաճախակի «Էքրեմ՝ նախագահ» և «Էրդողան՝ հրաժարական» վանկարկումներով:

Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:

Ինչպես հայտնի է 47 տարի անց Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) հաղթել է ՏԻՄ ընտրություններում՝ հավաքելով ձայների 37.77 տոկոսը:

Ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել մինչև ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: