Թուրքական ապրանքի դիմաց ընդհանրապես պետք է դո...

«Թուրքական ապրանքի դիմաց ընդհանրապես պետք է դուռը փակել։ Տեղյակ եմ՝ լոլիկի ներմուծման և ռեէքսպորտի, նաև ԵԱՏՄ շուկաների հետ կապված եղել են մանիպուլյատիվ որոշակի գործողություններ։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է, պարզապես քաղաքական կամք է պետք։ Մենք Թուրքիայի և նրա արտադրանքի առջև որևէ պարտավորություն չունենք․ սահմանը փակ է, չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սա միանգամից լուծվող հարց է, և հանրային քննարկման կարիքն էլ չունի։ Փակում ենք այդ արտադրանքի մուտքը և վերջ։ Ճիշտ է՝ մի քանի ներմուծող կտուժի դրանից»։ Այս մասին  գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: