«Գյուղատնտեսության ոլորտի այսքան խնդիրների առկայության պարագայում այս իշխանությունը որոշում է կանեփ արտադրել։ Սրա հետևանքը լինելու է թմրամոլության կտրուկ աճը։ Երեխաների համար կանեփի հասանելիությունը լինելու է մի քայլի վրա։ Սա պետք է շատ շտապ վերանայել, որ մարդիկ չհասցնեն գումար դնել, աշխատանք սկսել, որպեսզի հետո տուժեն։ Չգիտեմ՝ ինչպես են հիմնավորել այս օրենքի ընդունումը։ Կարծում եմ՝ այս իշխանության վրա ազդեցություն ունեցող մի քանի մարդ որոշել է, որ կարող է բիզնես սկսել այս ոլորտում, և սա դարձնել պետության քաղաքականություն։ Չկա այնպիսի երկիր, որ նման արտադրանքի արդյունաբերության հիման վրա հարստացել, զարգացել է և նորմալ երկիր է դարձել»։