
Նիստը նախագահող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․
«Ես մտավախություն ունեմ, որ եթե բարելավված նախագիծ ներկայացնեմ, այն համահունչ է լինելու գործող օրենքի հետ»։ Նա հստակեցրեց՝ ժխտման, նսեմացման դեպքեր չկան, քրեական գործեր հարուցված չեն։ Միջազգային պրակտիկայում էլ նման հարցերով քրեական գործերը շատ քիչ են։ Հիշեցնենք, հանձնաժողովում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանությունը նսեմացնելու կամ ժխտելու դեպքերում որոշ հստակեցումների, նաեւ՝ պատժի խստացման։ Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել։ Կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հիմնավորեց իրենց տեսակետն՝ ասելով նաեւ, որ եթե նախագծում առանձնացվում է «Հայոց ցեղասպանությունը», դա խտրական վերաբերմունք է։