Առևանգվել է Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ուղևորատար ինքնաթիռ, հայտնել է Ynet-ը։
Ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել։ Ինքնաթիռը փոխել է ուղղությունը և շարժվել է դեպի Սաուդյան Արաբիա։
Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում ավելի քան 150 ուղևոր կա։ Միջադեպի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտահերթ խորհրդակցություն են հրավիրել։ Կործանիչներ են օդ բարձրացվել։



