Պակիստանը պատրաստ է կիրառել «բոլոր հասանելի միջոցները»՝ Եմենի հութիներից Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը, հաղորդում է Associated Press-ը։
Սա Իսլամաբադի ՝ ընդլայնվող տարածաշրջանային հակամարտության մեջ նրա հնարավոր անմիջական ներգրավման վերաբերյալ առ այսօր ամենահստակ հայտարարություններից մեկն է:
Միաժամանակ նա նշել է, որ Պակիստանի ռազմական հնարավորությունները հասանելի կլինեն Սաուդյան Արաբիային՝ ըստ երկու երկրների և Թուրքիայի միջև փոխադարձ պաշտպանության նոր համաձայնագրի։
«Ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց ակնհայտ է, որ երբ ասում եմ՝ այս համաձայնագրի շրջանակում մենք պարտավոր ենք պաշտպանել Սաուդյան Արաբիան, դա նշանակում է, որ մեր տրամադրության տակ գտնվող ցանկացած միջոց նույնպես հասանելի կլինի Սաուդյան Արաբիային։ Կարծում եմ՝ սա միանշանակ հայտարարություն է»,- լրագրողներին Հռոմ կատարած այցի ընթացքում ասել է նախարարը։
Նոր պաշտպանական համաձայնագիրն ուժեղացնում է Պակիստանի ռազմական պարտավորությունները Սաուդյան Արաբիայի նկատմամբ, սակայն Ասիֆի խոսքերը չեն նշանակում հաստատում, որ պակիստանյան ուժերն արդեն մասնակցում են հութիների դեմ գործողությանը։



