Տուլայի սարքաշինական կոնստրուկտորական բյուրոն (մտնում է Ռոստեխի «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգի մեջ) մշակել է «Х-БПЛА» հրթիռ անօդաչուների համար, որոնք կարող են խոցել թեթեւ զրահապատ տեխնիկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ձեռնարկության ներկայացուցիչը «Բանակ 2024» համաժողովոմ։
«Հրթիռը կիրառվում է անօդաչուների վրայից։ Հեռահարությունը 4-8 կիլոմետր է։ 6 կիլոգրամ քաշով մարտական մասը բեկորաֆուգասային է։ Կիրառվում է թեթեւ զրահապատ տեխնիկա, խրամատներ եւ ամրացումներ խոցելու համար»,- ասել է նա։
Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ հրթիռի ուղղորդումը կատարվում է կառավարվող «Կրասնոպոլ» արկի նման, թիրախի լազերային լուսավորման միջոցով։