«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող յուրաքանչյուր տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ ֆինանսական պարգև:
Այս մասին Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` նման դրամական պարգև կարող են ակնկալել նաև պետական և ոչ պետական հիմնարկների այն աշխատակիցները ևս, ովքեր կնկարեն այդ հիմնակի ղեկավարության կողմից քաղաքացիների ընտրական կամքի վրա ազդելու փորձեր:
Ըստ Փաշինյանի՝ այս պահի դրությամբ 5 անձ կալանավորված է ընտրակաշառքի մեղադրանքով, 10 անձի նկատմամբ քննիչները այլ խափանման միջոց են ընտրել, 40 հոգի կասկածյալի կարգավիճակում է:



