
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է, որ այս գիշեր Փարաքարում իրական «ամերիկյան մարտաֆիլմի» կադրեր են տեղի ունեցել։ Ըստ նրա, պարեկային ծառայության աշխատակիցները կեսգիշերին կանգնեցրել են ՔՊ-ական նախկին սոցիալական ապահովության նախարար, ներկայում ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։
Բադոյանի տեղեկացմամբ, Մկրտչ Մկրտչյանը վարել է իր Mazzerati 01 WM 808 մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վերջինս փորձել է խուճապահար պայուսակը հանձնել ուղեկցողին, սակայն ոստիկանները սկսել են խուզարկություն։ Միջադեպի ժամանակ ուղեկցողը դուրս է պրծել մեքենայից և փորձել փախուստի դիմել։
Լրագրողի փոխանցմամբ, պայուսակից հայտնաբերվել է ոչ միայն նարկոտիկի փոքրիկ փաթեթներ, այլև չգրանցված զենք։ Մկրտիչ Մկրտչյանը (ծնված 1992թ.) ձերբակալվել է և տեղափոխվել Էջմիածնի ՁՊՎ։ Նրա մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ։
Ըստ աղբյուրի, փախուստի դիմած երիտասարդը դեռևս հետապնդման մեջ է։
«ՔՊ-ում լուռ մարզում են իրենց ներքին կեղտերի ու նարկոտիկի հերթական սկանդալի ինֆորմացիան... ոստիկանությունը հուսամ չի կոծկի», – գրել է Սյուզի Բադոյանը։