Փաշինյանը չի կարող լինել մեր պետության առաջնո...

Առանց չափազացնելու հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ըմբիշ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

 

«Իհարկե, շատ ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցությունը դրանցում, բայց ունենք այն, ինչ ունենք: Անչափ կարևոր է այդ ընտրություններին մեր բոլորիս մասնակցությունը և ճիշտ ընտրությունը: Հորդորս/խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել/չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով:

 

Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության(հաճախ դրանք իրար խիստ հակասում են): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:

 

Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին: Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է:

Տվյալ անձը միայն ատելություն, ավերում, կործանում և չարիք է տարածում: Նա չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը։ Չգիտի գրագետ խոսել և ոչ մի օտար լեզվով։ Չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին։ Նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էտիկետն ու վարվելակերպը, ունի ուղղակի ամոթալի պահվածք։ Նա կործանել է Արցախը։

Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Անձը, ով առանց ամաչելու հոխորտում է իր հայրենակիցների ամենատարբեր շրջանակների վրա, իսկ թշնամուն միայն գովում, չի կարող լինել մեր պետության առաջնորդ: Պատճառներն իրականում բազմաթիվ են և այնքան ակնհայտ։ Բացառեք նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք, Արամ Զ․ Սարգսյան, ՔՈ և այլն։

 

Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների: Մեզ պետք է ուժեղ, փորձառու և հայրենասեր իշխանություն: Աստված մեզ պահապան», - գրել է Ջուլֆալակյանը։