Չորեքշաբթի նավթի գինը բարձրացել է, իսկ շուկան հետեւում է Իսրայելի եւ Գազայի միջեւ պատերազմի հնարավոր ընդլայնմանը, գրել է Reuters-ը։
Brent նավթի ֆյուչերսները թանկացել են 56 սենթով կամ 0,7 տոկոսով՝ մեկ բարելը 81,25 դոլար։ West Texas Intermediate-ը թանկացել է 59 սենթով կամ 0,8 տոկոսով՝ մեկ բարելը 78,94 դոլար։
Իրանն առայժմ Իսրայելի դեմ պատասխան միջոցներ չի ձեռնարկել, սակայն ցանկացած թեժացում Մերձավոր Արեւելքում ակնհայտ ռիսկ է նավթի գնի բարձրացման առումով, նշել է Commonwealth Bank of Australia-ի վերլուծաբան Վիվեկ Դհարը։
«Իրանին բաժին է ընկնում նավթի համաշխարհային պահանջարկի 3-4 տոկոսը, որոնց 25-50 տոկոսն արտահանվում է»,- ավելացրել է նա։