Թուրքիայի խորհրդարանում օգոստոսի կեսին իր ելույթից հետո Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ միասին այցելել է այնտեղ բացված ֆոտոցուցահանդես պաղեստինյան թեմատիկայի վերաբերյալ, բայց հետո արագ հեռացել է խորհդարանի շենքից, գրել է թուրքական Hürriyet-ը։
ԶԼՄ-ն նշել է, որ Թուրքիայի խոհրդարանի խոսնակը ընթրիք էր կազմակերպել Աբասի պատվին, բայց այն չեղարկվել է Պաղեստինի նախագահի բացակայության պատճառով։
«Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Նուման Քուրթուլմուշին, բայց հայտնել է, որ չի կարող մնալ ընթրիքին, նա ասել է. «Ես պետք է հասնեմ Պաղեստին մինչեւ մութն ընկնելը»,- գրել է Hürriyet-ը։
Թուրքական ԶԼՄ-ի հավաստիացմամբ՝ Աբասը ցանկացել է հասնել Պաղեստին «մինչեւ մութն ընկնելը», քանի որ մտավախություն ուներ, որ Իսրայելը կարող է մահափորձ կազմակերպել։



