ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց չկա․ Մամեդյա...

Բրատիսլավայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է․

«Ցավոք սրտի, Միլանի հանդիպումից հետո ես չեմ կարող ասել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում այսօր հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով»։

Հիշեցնենք, որ Մամեդյարովը նաև նշել էր․ «Կարգավորման գործընթացը հիմնվում է աստիճանական մոտեցման վրա և որ այլընտրանք՝ այդ մոտեցմանը, չի կարող լինել:

Առաջին քայլը հակամարտության հետևանքների վերացումը պետք է լինի՝ Ղարաբաղից Հայաստանի Զինված ուժերի դուրսբերումը, հարկադրաբար տեղահանվածների վերադարձը»։

Ստատուս քվոն պետք է սահմանվի իրավական գործընթացի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության, այսինքն՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավահավասար մասնակցությամբ»։