Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության...

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։

«Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք անհամբեր սպասում ենք շարունակական համագործակցությանը»,-ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։