Պուտինի և Թրամփի գաղաթաժողովը կտևի 6-7 ժամ. Պ...

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը ընդհանուր առմամբ 6-7 ժամ կտևի, որը պայմանավորված է գագաթաժողովի շրջանակում նախատեսված բավականին մեծ թվով միջոցառումների անցկացումով։

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ առաձնազրույց կունենան։ «Այս պահին, կարծես, դրան կմասնակցեն նաև օգնականներ»,- ըստ ТАСС-ի՝ հավելել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

«Այնուհետև բանակցություններ կլինեն պատվիրակությունների ընդլայնված կազմով, հնարավոր է՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Այնուհետև առաջնորդները որոշ ժամանակով կցրվեն, ապա կհավաքվեն համատեղ մամուլի ասուլիսի։ Դե, ընդհանուր առմամբ, կարելի է պատկերացնել, որ, անշուշտ, այդ ամենի վրա առնվազն 6-7 ժամ կծախսվի»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։