Իսրայելական ընդդիմության ղեկավարը մեղադրել է...

Իսրայելական ընդդիմության ղեկավար Յաիր Լապիդը մեղադրել է երկրի կառավարությանը հյուսիսի վերահսկողությունը կորցնելու մեջ այն բանից հետո, երբ հրթիռների ալիքը Լիբանանից տեղացել է Կացրին անօրինական բնակավայրի վրա՝ հրդեհներ առաջացնելով եւ վիրավորելով առնվազն մեկ մարդու։

«Ուղիղ հարված... Կացրինում։ Կառավարությունը կորցրել է հյուսիսի վերահսկողությունը»,- գրել է Լապիդը Х-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ Իսրայելի հյուսիսը սահմանակցում է Լիբանանի հարավին, որտեղ անցած տարվա հոկտեմբերից, մերձավորարեւելյան հակամարտության վերջին սրացումից հետո, միմյանց մշտապես գնդակոծում են իսրայելական ուժերն ու լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը։