Իրանը քննադատել է Արեւմուտքի զսպվածության կոչ...

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին քննադատել է Արեւմուտքի կոչը Իսրայելի հանդեպ զսպվածություն ցուցաբերելու մասին՝ ի պատասխան Թեհրանում Հանիեի սպանության, տեղեկացրել է Tasnim-ը։

Երեքշաբթի օրվա իր հայտարարությունում Քանաանին մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի համատեղ հայտարարությունը, որում Իրանին կոչ է արվում զերծ մնալ Իսրայելի դեմ ռազմական գործողություններից՝ ի վրեժ Հանիեի սպանության։

«Եվրոպական երեք երկրների ղեկավարները հայտարարություն են հրապարակել, այն դեպքում, երբ (իսրայելական) ռեժիմը շարունակում է կատարել ամեն տեսակ միջազգային հանցագործություններ, ներառյալ ցեղասպանությունը եւ ռազմական հանցագործությունները, պաղեստինյան անպաշտպան ժողովրդի դեմ արեւմտյան պետությունների եւ իսրայելական ռեժիմի հովանավորների անտարբերության ստվերում»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, որ «սիոնիստական պաշտոնյաների այդ անպատժելիությունը խրախուսում է Իսրայելին կատարել ամենազզվելի միջազգային հանցագործությունները»։ Քանաանին նաեւ զարմանք է հայտնել այն առիթով, որ արեւմտյան կառավարությունները, ներառյալ եվրոպական եռյակը, «ոչ մի քաղաքական միջոց չի ձեռնարկել Իսրայելի հանցագործություններին դիմակայելու համար»։

Նրա խոսքով՝ եվրաեռյակի հայտարարությունը զուրկ է քաղաքական տրամաբանությունից, հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, բացահայտ աջակցություն է ահաբեկչությանը տարածաշրջանում, ինչպես նաեւ պարգեւատրում նրանց համար, ովքեր ցեղասպանության հրամաններ են տալիս եւ կատարում ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն եւ հանցագործություններ մարդկության դեմ»։

Իրանը լի է  իր ազգային ինքնիշխանությունը եւ անվտանգությունը պաշտպանելու վճռականությամբ, նպաստելու տարածաշրջանային կայունությանը եւ ստեղծելու զսպման միջոցներ նախապատճառի դեմ, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ Իրանը երբեք ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքները իրականացնելու համար։ Հանիեն, որը Թեհրանում էր գտնվում՝ մասնակցելու համար Իրանի նոր նախագահի երդմնակալությանը, զոհվել է հուլիսի 31-ի վաղ առավոտյան։ Իրանը տեղի ունեցածի մեջ մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը հերքում է իր մասնակցությունը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությանը։