Իրանի և Իսրայելի թաքնված առճակատումը վերաճում...

Իսրայելի և Իրանի միջև թաքնված առճակատումն ավելի ու ավելի է նմանվում բացահայտ պատերազմի: Այս մասին ասվում է The New York Times-ի (NYT) հոդվածում։

Լրատվամիջոցի գնահատականներով, Իրանի և Իսրայելի միջև թաքնված դիմակայությունը, որը սրվել է Գազայի հատվածում ռազմական գործողության սկսվելուց հետո, գնալով ավելի ակնհայտ է դառնում։

«Այսպիսով, Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հրթիռային հարձակումը դարձել է այս դիմակայության ամենախոշոր հարձակումներից մեկը, ինչը, ըստ հրապարակման, նշանակում է հակամարտության սրում դեպի բացահայտ պատերազմ»,-նշված է հոդվածում։