Իրանի բանակը շրջափակել է ադրբեջանական զորքերը...

Իրանն այդ տարածաշրջան մեծ զորախումբ է բերել տանկերով, հրետանիով,   համազարկային կրակի հրթիռային համակագով  և մարտական ավիացիայով, հայտնում է Военное дело-ն՝ հղում անելով Avia.pro-ին:

Չստուգված և պաշտոնապես չհաստատված  տվյալների համաձայն՝ իրանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք մասնակցում են լայնամասշտաբ զորավարժություններին Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններին,  խափանել են Հայաստանի Սյունիքի մարզի վրա թուրք-ադրբեջանական հարձակողական գործողությունը: Պնդում են մասնավորապես, որ Իրանը կասեցրել է Անկարայի և Բաքվի՝ Հայաստանի տարածք զորքեր մտցնելու փորձը՝ բերելով այդ տարածաշրջան մեծ զորախումբ՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի հրթիռային համակագով  և մարտական ավիացիայով:

«Իրանը տեղեկություն ունի, որ Բաքուն և Անկարան մտադրվել են գրոհել Սյունիքը և կտրել մեր ցամաքային կապը Կովկասի հետ: Այդ տեղեկության հիման վրա Իրանը համախմբել է իր ուժերը և ծավալվել է սահմանի վրա, ինչի հետևանքով Թուրքիայի և Ադրբեջանի պլանները խափանվել են»,- հայտարարել է իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆը, որի կարծիքին է հղում անում Avia.pro կայքը:

Ինչպես հայտնում են ռուսական մեկնաբանները, Իրանի նման գործողությունները հարուցել են Թուրքիայի և Ադրբեջանի խիստ դժգոհությունը: Ընթերցողներին պատմում են նաև այն մասին, որ ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք պաշտոնապես չեն հաստատվել, Հայաստանը առաջարկել է Իրանին իր տարածքում խոշոր ռազմաբազա տեղակայել: Դա ոչ միայն իրանցի զինվորներին այդ տարածքի օպերատիվ իրավիճակը հսկելու հնարավորություն կտա, այլև կապահովի Հայաստանի անվտանգությունը, եթե Թուրքիան և Ադրբեջանը որոշեն զինված բախում սկսել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանագները զգուշացրել է Իսրայելին չմիջամտել Իրանի հետ հակամարտությանը նրա նոր հրթիռների պատճառով: