Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերին երկու հարցազրույցներն ու մեկ ասուլիսը, եթե հանրագումարի բերենք, ունի հետեւյալ ասելիքը։ Ընդհանուր առմամբ նկատենք, որ առաջին նախագահի ակտիվությունը բավական հետաքրքիր է թե ֆորմալ առումով, թե մեսիջների առումով։ Եվ ուրեմն․ ինչ է ասում ՀՀ առաջին նախագահը
• Հայաստանն ունի ապագա, եթե ապրի իրատեսության շրջանակներում, առանց ավելորդ էմոցիոնալության, կարծրատիպային մոտեցումների
• Հայաստանն ի վերջո նորմալացնելու է հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Դա ձեռնտու է Հայաստանին, բայց նաեւ դրա առնչությամբ կա որոշակի միջազգային կոնսենսուս, այսինքն՝ գործընթացները միայն Հայաստանով չեն որոշվում, ավելին, Հայաստանն առանձնապես վճռական ձայն չունի
• Ղարաբաղի հարցում Հայաստանն այլեւս անելիք չունի։ Կենցացային լեզվով ասած՝ Ղարաբաղը պատկանում է ռուսներին։ Ռուսսներն այնտեղ մտել են, որ դուրս չեն գալու ոչ մի գնով։ Դա իրենց համար ռեգիոնը պահելու խնդիր ունի։
• Սխալ է հույսեր կապել, որ Ամերիկան կամ Ֆրանսիան զենք ու զորք կուղարկեն Հայաստան։ Դա մոլորություն է։
• Հայաստանը վերջ թե շուտ կիրականացնի սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա։ Այլ ճանապարհ պարզապես չկա։ Ընդ որում, դա արվելու է ԽՍՀՄ քարտեզներով։
• Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով արդեն սպառված է։ Նա քաղաքականությունից բան չի հասկանում, հասկացածն էլ աղավաղած է ներկայացնում։ Ինչ որ առումով, նրան կամաց կամաց դրսի խաղացողները մղում են լուսանցք։



