Հյուսիսային Կորեան հավանաբար միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Այս մասին ապրիլի 2-ին տեղեկացրել է Հարավային Կորեայի ԶՈւ գլխավոր շտաբը Սեուլում։ Հրթիռն արձակվել է Փհենյանից ոչ հեռու, թռել մոտ 600 կիլոմետր եւ ընկել ծովը Կորեական թերակղզու եւ Ճապոնիայի միջեւ։ Հարավային Կորեայի բարձրագույն հրամանատարությունը հարեւան երկրին մեղադրել է հերթական սադրանքի մեջ։
Yonhap գործակալության տեղեկացմամբ՝ հարավկորեացի զինվորականները չեն բացառում, որ Հյուսիսային Կորեան կարող էր փորձարկել միջին հեռահարության հրթիռ հիպերձայնային մարտագլխիկով։ Փհենյանի հայտարարության համաձայն՝ այս հրթիռի վերջին հաջող փորձարկումներն իրականացվել են մարտին։ Պաշտոնապես տեղեկացվել է, որ խոսքը զենքի այն համակարգի մասին է, որն ունի ռազմավարական նշանակություն։ Դա նշում է այն մասին, որ հրթիռը կարող է նաեւ միջուկային մարտագլխիկ ունենալ։
Հիպերձայնային հրթիռները հատկապես դժվար է խոցել, քանի որ դրանք բացում են ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ բարձր արագություն եւ ունեն մեծ մանեւրայնություն։



