Հնդկաստանը որոշել է փոխել անունը․ ԶԼՄ

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է պետությանը վերադարձնել նախկին անվանումը՝ Բհարատ, հայտնում է The Economic Times-ը։

Նշվում է, որ համապատասխան բանաձեւը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։