ՔՊ նիստում ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` Սիսակ Գաբրիելյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով ՝ Լուսինե Բադալյան։
Այս պահին նիստին քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուների հարցը։ Թեկնածուներն են Սասուն Միքայելյանը, Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը։



