Ծառն ընկել է կայանված «Nissan Rouge»-ի վրա

Այսօր՝ հուլիսի 29–ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.30–ի սահմաններում Սախարովի հրապարակին հարակից՝ ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Իսկ կանաչ ճյուղերն էլ ընկել են կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր, երկաթե սյունը, որի վրա կա լվացման կետի ցուցանակ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։