
Ստվերային պայմանավորվածությունների մասին չի կարող խոսք գնալ, վարչապետն ավելի շատ նկատի ուներ համակարգային ձևը, որ նախկինում գոյություն է ունեցել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է և այդ դիմադրությունն ինքը ջարդելու է.«Կարծում եմ՝ վարչապետը նկատի ուներ համակարգի այն ձևը, որը նախկին իշխանությունից է մնացել և ի սկզբանե եղել է որոշակի տրամաբանությամբ գործող։ Քանի որ ընդհանուր համակարգը մեծ է և բավականին ծանր, հեշտ չէ համակարգը նոր տրամաբանության մեջ դնել ու գործարկել»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե այդ հայտարարությունից կարելի է ենթադրել, որ առաջիկայում ռադիկալ փոփոխություններ կլինեն պետական համակարգում, Աղաջանյանը շեշտեց, որ պետական համակարգում պարբերաբար բավականին հնչեց փոփոխություններ են լինում։