Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր արտաքին քաղ...
ՀՀ-ն ավելի լավ դաշնակից չունի, քան ՌԴ-ն է և չի կարող ունենալ: Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և ՀՀ-ն չպետք է կախված լինի մեկ պետությունից:
«Դուք գիտեք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ՝ Լարսի կիրճով, որը տարվա 6 ամիսը կամ չի գործում, կամ ծանրաբեռնված է, ուսումնասիրությունների արդյունքում ես պարզեցի, որ Վրաստանի տարածքով կարելի է ունենալ ևս մեկ ճանապարհ՝ Իտումկալե- Շատիլի ճանապարհը, որը սահմանակից է Չեչնիայի հետ։ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Գեորգի Գախարիան, որի հետ ես ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, նրա հետ խոսել եմ, ասել եմ, որ այսպիսի ճանապարհ կա՝ Հայաստան-Վրաստան-Չեչնիա, հնարավո՞ր է այդ ճանապարահը կառուցենք և սկսի գործել, ասել է, որ մեր կողմից հնարավոր է, եթե դուք կարողանաք պայմանավորվել Ռուսաստանի հետ»,-նշել է նա:
Նրա խոսքով, ինքը մեկնել է Ռուսաստան, հանդիպել է Ռամզան Քադիրովի հետ, ներկայացրել է այդ ծրագիրը, վերջինս իր համաձայնությունն է տվել, պատրաստակամություն է հայտնել՝ կառուցել այդ ճանապարհը:
«Այդ ճանապարհը սկսել են կառուցել, մնացել է ընդամենը 2 կիլոմետր տարածք, դա կառուցելուց հետո Հայաստանը կունենա ալտերանտիվ ճանապարհ դեպի ՌԴ, մի ճանապարհ, որը ձյունը չի փակում, որտեղ անցնելու համար խնդիրներ չկան, հիմա դա լա՞վ է, թե՞ վատ»,-նշել է Վանեցյանը։