«Հայաստան» դաշինքի նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանի ամենահետաքրքիր երկիրը, որտեղ տնտեսությունը զարգանալու է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այսօր մենք շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք երկրի առջև ծառացած խնդիրները արագա ու արդյունավետ լուծելու համար։
«Հայաստան» դաշինքը մեր երկրի քաղաքական պատմության մեջ լավագույն և ամենաուժեղ քաղաքական հավաքականն է, որն ի վիճակի է հանել երկիրն այս ճգնաժամից, վերականգնել բանակի մարտունակությունը և վերադարձնել իր՝ որպես վստահելի գործընկերոջ պատիվը։



