Greek City Times. Թուրքիան խախտել է Հունաստան...

Չորեքշաբթի օրը Էգեյան ծովում լարվածությունն աճել է, երբ թուրքական ATR-72 ծովային պարեկային ինքնաթիռը և թուրքական ուղղաթիռը խախտել են Հունաստանի օդային տարածքը, հաղորդում է Greek City Times-ը։

Ինքնաթիռը մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտի առանց պարտադիր թռիչքի ծրագիր ներկայացնելու, ինչը միջազգային ավիացիոն կանոնների խախտում է։

«Այս միջադեպը, որի ընթացքում երեք առանձին խախտում է տեղի ունեցել Էգեյան ծովի հարավարևելյան մասի օդում, մտահոգիչ պատկերի մի մասն է», - շեշտում են հունական լրատվամիջոցները:

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը օգոստոսի 12-ից 17-ը, ինչպես նաև օգոստոսի 19-ին և 20-ին նույն տարածաշրջանում արձանագրել է օդային տարածքի ամենօրյա խախտումներ։

Այս խախտումներն արել են թուրքական ծովային պարեկային ինքնաթիռները, ներառյալ CN-235 և ATR-72 մոդելները, և թուրքական ԱԹՍ-ները: