Գերմանիայում ռազմակայանն օղակել են սաբոտաժի հ...

Գերմանական ռազմակայանը Քյոլնի օդանավակայանի կողքին օղակվել է, եւ հազարավոր զինվորների խորհուրդ է տրվել ծորակից ջուր չխմել, քանի որ իշխանությունները հետաքննում են, թե ինչը կարող է լինել սաբոտաժի ակտ, տեղեկացրել է Spiegel ամսագիրը։

Ջրատարի ջուրը 4 300 զինվոր եւ 1 200 քաղաքացիական ծառայող ունեցող բազայում, գուցե, աղտոտվել էր այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը թափանցել էր Քյոլնի օդանավակայանի հարակից տարածք, տեղեկացրել է ամսագիրը։

Գերմանական ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը եւ MAD ռազմական հետախուզության վարչությունը հետաքննում է այս դեպքը։

Քյոլն-Վանե բազայում է գտնվում ռազմական ինքնաթիռների կայանը, որոնք օգտագործվում են երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի ու նրա նախարարների ուղեւորությունների համար։