Գերմանիայի արևմտյան մասում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմ...

Գերմանիայի արևմտյան Գեյլենկիրխենում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայում անվտանգության մակարդակը բարձրացվել է Չարլիի երկրորդ դրության, հայտնում է DW-ն։

Ռազմական գործողության մեջ չներգրավված բոլոր աշխատակիցները նախազգուշական նպատակով ուղարկվել են տուն, ասել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում տեղակայված ավիաբազայի ներկայացուցիչը։

Անվտանգության մակարդակի բարձրացման պատճառ են դարձել հետախուզական տվյալները, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի համար «հնարավոր սպառնալիք» են մատնանշում:

Ոստիկանությունը հաստատել է իր մասնակցությունը գործողությանը, սակայն չի նշել ներգրավված աշխատակիցների թիվը:

dpa գործակալությունը հայտնել է Գեյլենկիրխենի բազայում մի քանի ոստիկանական մեքենաների առկայության մասին։ Ավիաբազայի մուտքի էլեկտրոնային էկրաններին և ցուցանակներին նշված է «Չ» անվտանգության մակարդակը:

Գեյլենկիրխենում տեղակայված են ՆԱՏՕ-ի AWACS վաղ նախազգուշացման համակարգի հետախուզական ինքնաթիռներ: 14 վերազինված Boeing 707 ինքնաթիռ վերահսկում է օդային տարածքը՝ հնարավոր սպառնալիքների վաղ հայտնաբերման համար։