Գերմանիան ուկրաինացի սուզակի ձերբակալման օրդեր է տվել, որին կասկածում են «Հյուսիսային հոսքի» պայթեցման մեջ, նշվել է գերմանական ԶԼՄ-ներում։
Գերմանացի քննիչները կարծում են, որ այդ մարդը, որն ապրել է Լեհաստանում, սուզակներից մեկն էր, որը մասնակցել է պայթուցիկների տեղադրմանը Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովի հատակով անցնող խողովակաշարերում 2022թ. սեպտեմբերին, գրել է Die Zeit-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Չորեքշաբթի Spiegel-ը, հղում կատարելով անվտանգության ծառայության աղբյուրներին, տեղեկացրել էր, որ կասկածյալը հեռացել է Լեհաստանից։
Եվս մեկ տղամարդ եւ կին, նույնպես ուկրաինացի սուզակներ, ճանաչվել են մեղավոր Գերմանիայում ենթադրյալ դիվերսիայի հետաքննության ընթացքում, բայց նրանց ձերբակալման օրդերներ առայժմ չեն տվել, տեղեկացրել են SZ-ը, Zeit-ը եւ ARD-ը։
2023թ. հունվարին Գերմանիան ստուգում է իրականացրել այն նավում, որը կարող էր օգտագործվել պայթուցիկի տեղափոխման համար։
Պայթյունները տեղի են ունեցել 2022թ. սեպտեմբերի 26-ին միանգամից երկու ռուսական արտահանող գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» եւ «Հյուսիսային հոսք-2»-ում։ Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառել դիվերսիան։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ը տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը գազատարներում աննախադեպ է։ ՌԴ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է գործ միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 31-ին տեղեկացրել է, որ «Գազպրոմին» թույլ է տրվել հետազոտել պայթյունի վայրը, եւ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միիլլերը իրեն զեկուցել է զննման մասին։ Պուտինը հայտնել է, որ պայթյունը գազատարում ակնհայտ ահաբեկչություն է։