Ձերբակալել են սնանկության գործերով կառավարչի

Իրավապահները դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալու գործի շրջանակներում ձերբակալել են սնանկության գործերով կառավարչի։

 Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նախաքննության շահերից ելնելով։