ԲՀԿ համամասնական ցուցակով առաջադրված գյումրեց...

ԲՀԿ համամասնական ցուցակով առաջադրված 18-րդ համարով առաջադրված թեկնածու Հասմիկ Վիրաբյանը, ով հայտնի քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանի կինն է, ահազանգում է «Կոչ համապատասխան մարմիններին, ներառյալ նաեւ իրավապահներին՝ զբաղվելու սույն խնդրով Ուրեմն՝ օրերս ծննդաբերել է եղբորս կինը։ Լույս աշխարհ է բերել երկվորյակ երեխաների։ Թե նրա, թե երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղափոխել են Երեւան։ Ու երբ գնում են Ախուրյանի ԶԱԳՍ, խնդրելով, որ ընդառաջեն ու ծննդականները տան, որովհետեւ մայրը ծայրահեղ ծանր վիճակում է, ու չի կարող գալ, ինձ պատասխանում է ԶԱԳՍ-ի աշխատողը բառացիորեն, որ թքած ունի եւ հատկապես թքած ունի այն բանի վրա, որ եղբորս կինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Երեւան, ու իր համար առավել կարեւոր է, որ 10 րոպեից գնալու է ընդմիջման՝ ճաշելու։ Եւ հատկապես թքած ունի, որ ես էլ պատգամավորի թեկնածու եմ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված։ Մնացածը արդեն թող զբաղվեն այն մարմինները, որոնք կոչված են ԶԱԳՍ-ի աշխատողին սանձահարելու նման վերաբերմունքի համար։ Ի դեպ, ես դեռ կանդրադառնամ թե ինչու հենց ԲՀԿ համամասնական ցուցակով իմ առաջադրված լինելուն թքած ունի, ու ընտրությունների նախօրյակին պետական պաշտոնյայի մոտ սա ինչ քաղաքական խտրականության դրսեւորում է»։